Ամերիկացի թենիսիստ, աշխարհի 10-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը չի կարողացել դուրս գալ Տոկիոյում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչ խաղում Ֆրիցը զիջեց ճապոնացի Շինտարո Մոշիզուկիին, որը ATP-ի դասակարգման աղյուսակում 215-րդն է։
Ամերիկացին առաջին սեթը հաղթել է, սակայն հաջորդ երկու սեթերում պարտվել է՝ 6:0, 4:6, 6:7 (2:7):
Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար ճապոնացի թենիսիստը կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։