«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։ Այս մասին հայտնում են Calciomercato-ն։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը, քանի որ թիմի պաշտպանական գծի ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածքներ ունեն: Նշվում է, որ տրանսերը կարող է կայանալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆեդերիկոյի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։