«Նյուքասլ Յունայթեդը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ հաջորդ տարի Եվրո-2024-ի ժամանակ Անգլիայի հավաքականում տեղ ապահովելու համար, ուստի պատրաստ է փոխել ակումբը։
2023/24 մրցաշրջանում Ֆիլիպսը Սիթիի կազմում անցկացրել է 5 հանդիպում բոլոր մրցաշարերում և ոչ մի գոլ չի խփել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։