«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի երեք որդիներից ամենափոքրը՝ Չիրոն, 2 տարեկան է:
Այս իրադարձությունը նշելու համար ֆուտբոլիստը կնոջ՝ Անտոնելլայի հետ միասին երեկույթ էր կազմակերպել երեխայի համար՝ “Առյուծ արքայի” թեմայով, որի խորհրդանիշն էր «Ակունա Մատատան»։
Տոնակատարությունը հայտնի մուլտֆիլմի մթնոլորտով լրացնելու համար պատրաստվել է հերոսների լուսանկարչական գոտի, իսկ աղանդերները զարդարվել են նույն այդ հերոսների արձաններով:
«Մեր երեխան 2 տարեկան է, շնորհավո՜ր ծնունդդ: Մենք անսահման սիրում ենք քեզ: Եղիր երջանիկ այսօր և ընդմիշտ», — գրել է Անտոնելան Instagram-ում:
