«Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը կարող է տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավանում է Դայերի խաղը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսին, նա չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը և պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանում հեռանալ «Տոտենհեմից»։