Խառը զուգախաղի 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթերորդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը չի կարողացել տիտղոս նվաճել Շանհայում (Չինաստան) ընթացող Masters շարքի մրցաշարում։
Հաղթանակի դեպքում ռուս թենիսիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ կդառնար աշխարհի չորրորդ ռակետը։
Եզրափակչում Ռուբլյովը (5) զիջել է Ուիմբլդոնի 2021-ի կիսաեզրափակչի մասնակից, աշխարհի 17-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին (16): Լարված հանդիպումն ավարտվել է 6:3, 3:6, 7:6 (10:8) հաշվով՝ հօգուտ Հուրկաչի։ Հյուբերտի համար սա նման բարձր մակարդակի երկրորդ տիտղոսն է։
Ռուբլյով-Հուրկաչ հանդիպումը տևել է 2 ժամ 9 րոպե։