«Բարսելոնայի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը խոսել է կատալոնացիների նախկին մարզիչ Լուի վան Գալի մասին, ում գլխավորությամբ ինքը1997 թվականին հանդես է եկել կատալոնական ակումբում։
«Լուի՞, Լուի ո՞վ․ ես նույնիսկ չեմ ուզում նրա անունը բարձրաձայն ասել։ Այո, նա հիանալի մասնագետ է։ Սա ոչ ոք չի հերքի։ Նրա մարզման մեթոդներն ու եռանկյունի խաղը օգտակար էին, բայց ես նրան որպես մարդ չեմ սիրում։ Միգուցե ես էլ եմ վատ մարդ, բայց չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես նրա նմանին չեմ ճանաչում։ Ես էլ ամեն ինչում լավ չեմ, բայց փորձում եմ ավելի լավը լինել: Ես չեմ ուզում նմանվել նրան։ Նա ոչ ոք է իմ կյանքում։ Նա կեղծ կրկնօրինակ է, սուտասան, որի մասին չեմ ուզում մեկ րոպե խոսել»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։