Իռլանդիայում ընթացող ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում մեր ընտրանին հոկտեմբերի 14-ին ուժերը չափել է Շվեյցարիայի հասակակիցների հետ ու պարտվեց 0:5 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Շվեյցարիա Մ-17 – Հայաստան Մ-17՝ 5:0 (2:0)
Մարդայք Արենա, Կորք
Մրցավար՝ Կիրիյակոս Աթանասիու (Կիպրոս)
Գոլերը՝ Ագիլար, 15, Չակոլի 30, 74, Կոսպո, 54, Կասեսե, 75
Հայաստան Մ-17
Մեկնարկային․ 12. Վաչե Գաբրիելյան, 3. Հարություն Մուսիկյան, 4. Սերգեյ Հարությունյան, 6. Վահե Կարապետյան, 7. Գարի Գրիգորյան, (19. Արամե Մինասյան, 46) 8. Գագիկ Մելոյան, 20. (Սեդրակ Մովսիսյան, 62) 9. Ալեքս Գալստյան, (11. Էմիլ Պապիկյան, 46), 10. Դավիթ Հարությունյան (ա), 14․ Մայիս Խաչատրյան, 15․ Արամ Ահարոնյան, 18․ Մարտին Գալստյան
Պահեստայիններ․1. Արտյոմ Դավիդով, 2. Հենզել Բաղոյան, 13. Անդրանիկ Հակոբյան, 17. Արթուր Մկրտչյան, 21. Անրի Մինասով
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Պետրոսյան։