«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտային խնդրել են ընտրություն կատարել ակումբի երկու նախկին հարձակվողներ Մաուրո Իկարդիի և Ռոմելու Լուկակուի միջև:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ ես կընտրեի Մաուրո Իկարդիին: Լուկակուն կարող է ասել այն, ինչ ցանկանում է, բայց մենք միշտ հարգել ենք նրան… ֆուտբոլում փողը կարևոր է»,- Մարոտտայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լուկակուն «Ինտերում» խաղացել է 2019-ից 2021 թվականներին։ Այս ամռանը ֆուտբոլիստը կարող էր լրիվ տրանսֆերով տեղափոխվել միլանյան ակումբ, սակայն բանակցություններն ավարտվել են, երբ բելգիացին դիտարկել է նաև իտալական այլ ակումբների առաջարկները։ Արդյունքում՝ Լուկակուն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա»։
Իկարդին «Գալաթասարայում» հանդես է գալիս նախորդ տարվա սեպտեմբերից։