Մադրիդի «Ռեալը» սպասում է հաջորդ ամռանը Էնդրիկի ժամանելուն։
Մադրիդյան ակումբը «Պալմեյրասի» հարձակվողին գնել է 35+25 միլիոն եվրոյով 2022 թվականի դեկտեմբերին։ Նա Մադրիդի «Ռեալին» կմիանա 2024 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում է As-ը, ակումբի ծրագիրը երիտասարդ խաղացողի հետ կապված չի փոխվել՝ չնայած այս մրցաշրջանում նրա համեստ խաղին (42 խաղում նա խփել է 8 գոլ):
Էնդրիկը հուլիսի 21-ին կդառնա 18 տարեկան, իսկ հաջորդ օրը կմեկնի Իսպանիայի մայրաքաղաք՝ իր նոր թիմի հետ նախամրցաշրջանն անցկացնելու համար: Մադրիդի «Ռեալում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։