«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է «Ռեալից» իր հեռանալու պատճառների մասին։
«Ես լավ ժամանակ եմ անցկացրել Մադրիդում։ Դրական փուլ էր։ Ես սովորեցի լինել չափահաս։ Այնտեղ սովորելու մեծ հեռանկար կար, բայց ես պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանայի: Ես գոհ եմ հեռանալու որոշումից և գոհ եմ, որ հայտնվեցի «Արսենալում»։
Եթե ես չտեղափոխվեի «Ռեալ», ապա չէի հասնի այն մակարդակին, որտեղ այսօր հասել եմ։ Սա աշխարհի ամենամեծ ակումբն է, և այնտեղ ճնշումը նույնպես մեծ է»,- Էդեգորի խոսքն է մեջբերում AS-ը։
24-ամյա նորվեգացին Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2015-2021 թվականներին։