Միլանի դատարանը պարտավորեցրել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին դրամական փոխհատուցում վճարել իր նախկին դայակի ընտանիքին՝ անօրինական հեռացման պատճառով։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Ֆուտբոլիստն աշխատանքից ազատել է իր 27-ամյա դայակին՝ իմանալով նրա մահացու հիվանդության մասին։ Մինչ այդ նա հասցրել էր ութ ամիս աշխատել ֆուտբոլիստի ընտանիքում։ Դրանից հետո նա մահացել է։
Դայակի ընտանիքը հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ։ Դատարանը բավարարել է նրանց պահանջները։ Մարտինեսը փոխհատուցում կվճարի անօրինական հեռացման համար: Գումարի չափը չի նշվում։
Հիշեցնենք, որ Մարտինեսը միլանյան ակումբ է տեղափոխվել 2018թ.-ին։