Բրազիլիայի հավաքականի ավագ Կազեմիրոն մեկնաբանել է Վենեսուելայի հետ ոչ-ոքին (1:1) ԱԱ-2026-ի որակավորման փուլում։
«Հիմա պետք է չկոտրվել ու մտածել Ուրուգվայի հետ հանդիպման մասին։ Մենք ցանկանում էինք հարձակվել, նրանք՝ պաշտպանվել, և մենք չկարողացանք կոտրել նրանց», — Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AP-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը։