Tuttomercatoweb-ը հայտնում է, որ «Ռոման» Իսպանիա մեկնելու հետ կապված խնդիրներ ունի՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» հետ խաղի համար:
Այս պահին ակումբը չգիտի, թե ինչպես ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կկարողանան հասնել Իսպանիա:
Հիշեցնենք, որ երկու երկրների իշխանությունները արգելել էին միջազգային թռիչքները Իսպանիայի և Իտալիայի միջև ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Ռոման»ներկայումս փորձում է թռիչքի հատուկ թույլտվություն ստանալ: