Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ջեք Ուիլշիրը բանակցություններ է վարել ամերիկյան MLS-ից «Կոլորադո Ռապիդսի» գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Անգլիայի հավաքականի 31-ամյա նախկին ֆուտբոլիստը «Արսենալի» մինչև 18 տարեկանների մարզիչն է անցած ամառվանից:
«Կոլորադո Ռապիդսը» պատկանում է Kroenke Sports and Entertainment groups-ին, որին պատկանում է «Արսենալը»: Իսկ սեպտեմբերին ամերիկյան ակումբը բաժանվել է թիմի մարզիչ Ռոբին Ֆրեյզերից՝ առաջնությունում վատ արդյունքների պատճառով։
Նշվում է, որ Ուիլշիրը լավ տպավորություն է թողել հարցազրույցի ժամանակ, և ակումբը ցանկանում է մոտ ժամանակներս անգլիացուն նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում։ Թիմը ժամանակավորապես գլխավորում է Քրիս Լիթլը։