Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Ըստ Sport Bild-ի՝ Օլմոն գրեթե վստահ է, որ այս ամռանը կհեռանա «Լայպցիգից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» ներկայացուցիչները, այդ թվում՝ Չավին, հանդիպել են Օլմոյի հետ Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ՝ համոզելով նրան միանալ ակումբին:
Անցած ամառ Դանի Օլմոն երկարաձգել է պայմանագիրը «Լայպցիգի» հետ մինչև 2027 թվականը։ Հաղորդվում է, որ իսպանացու պայմանագրով փոխհատուցման չափը կազմում է 60-65 միլիոն եվրո և կարող է ակտիվացվել 2024 թվականին, սակայն «Բարսելոնայի» համար այս գումարը կարող է ավելի ցածր լինել։