«Չելսիի» և «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կարող է գլխավորել «Նապոլին»:
«Իմ անունն ասոցացվում է կարևոր ակումբների հետ, բայց առայժմ ես պարզապես ուզում եմ հանգիստ սպասել և ժամանակս վայելել ընտանիքիս հետ»,- գրել է Կոնտեն սոցիալական ցանցերում։
Հոկտեմբերի 10-ին հաղորդվում էր, որ 54-ամյա իտալացին կարող է գլխավորել «Նապոլին», եթե ակումբը որոշի հեռացնել Ռուդի Գարսիային։
Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Տոտենհեմում»: Նա լքել է լոնդոնյան ակումբը մարտին։