«Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայոտ Ուպամեկանոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Այս վնասվածքը նրան դուրս կթողնի 2-3 շաբաթով, ուստի ֆուտբոլիստը չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Ոպամեկանոն վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 7-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղի վերջնամասում: