Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսպանական «Բարսելոնայի» և Մախաչկալայի «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն Մոսկվայում ներկա կլինի Ռուսաստանի և Կամերունի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը ներկա կլինի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո’Օ-ն: Այնուամենայնիվ, մենք չգիտենք, թե մեր երկրպագուներից քանիսն են լինելու խաղին: Ինչ վերաբերում է բացակայողներին, ապա հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը չի մասնակցի հանդիպմանը»,- հաղորդում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Կամերունի հավաքականների հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը։