Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է նախկին թիմակից Էդեն Ազարի մասին, որը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
«Դա անակնկալ չէր։ Սեպտեմբերին մենք միասին դուրս եկանք ընթրելու, և ես զգացի, որ նա արդեն որոշել է ամեն ինչ, չնայած նրան, որ առաջարկներ ուներ։ Ես պարզապես չգիտեի, թե երբ նա կհայտարարի այդ մասին»,- դարպասապահի խոսքն է մեջբերել Madrid Universal-ը։
Հոկտեմբերի 10-ին 32-ամյա Ազարը հայտարարել էև կարիերան ավարտելու մասին։
Ազարը խաղացել է «Լիլում», «Չելսիում» և «Ռեալում»: Բելգիայի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի 2018 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 126 խաղում ֆուտբոլիստը խփել է 33 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում: