Հոկտեմբերի 12-18-ը Լեհաստանում տեղի կունենան ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի A2 խմբի հանդիպումները։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է Լեհաստան – Իսլանդիա, Իռլանդիա – Իսլանդիա և Իռլանդիա – Լեհաստան հանդիպումների մրցավարների տեսուչ: