Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է պատասխանել Բրազիլիայի հավաքականում հնարավոր նշանակման մասին հարցին։
«Բրազի՞լիա. Եկեք խոսենք այլ բանի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
64-ամյա մարզիչը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականին։ Անչելոտիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս պահին Մադրիդը գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ժիրոնային»: