«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բացատրել է, թե ինչու է հրաժարվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց։
«Ես հպարտ եմ նրանց հետաքրքրությամբ, բայց նախնական բանակցություններից հետո ես չցանկացա տեղափոխվել «Ալ-Հիլալ»։ Սա Մերձավոր Արևելքի ամենամեծ ակումբն է։ Սաուդյան Արաբիայի լիգան կդառնա ամենամեծերից մեկը աշխարհում, բայց ես պատրաստ չէի հեռանալ Եվրոպայից»,- Լուկակուի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռոման» 30-ամյա բելգիացուն վարձակալել է «Չելսիից» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են հաջորդ ամառ վաճառել Լուկակուին 37 միլիոն ֆունտով։
Այս մրցաշրջանում Լուկակուն «Ռոմայի» կազմում 8 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։