«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է «Տոտենհեմից» հեռանալու մասին։
«Ես փորձում եմ տուն գտնել, լեզուն սովորել, բոլորին ճանաչել «Բավարիայում», դա շեղում է: Բայց սկզբում տարօրինակ էր տեսնել, թե ինչպես է խաղում Տոտենհեմը, իսկ ես այնտեղ չեմ: Բայց ես պետք է կենտրոնանամ «Բավարիայի» վրա և փորձեմ հնարավորինս օգնել ակումբին»,- Քեյնի խոսքն է մեջբերում Goal-ը։
2023/24 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում։ Ֆուտբոլիստը խփել է 9 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։