Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբերի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին:
Թեկնածուների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Նիժնի-Նովգորոդի «Պարիի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, որն իր թիմի կազմում սեպտեմբերին մասնակցել է 4 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Քվեարկությանը մասնակցում են ՌՊԼ-ի և «Матч Премьер»-ի փորձագետները, ինչպես նաև երկրպագուները, որոնք կարող են քվեարկել այս հղումով:
ՌՊԼ-ից քվեարկում են Անդրեյ Արշավինը, Նիկիտա Բաժենովը, Օլեգ Կորնաուխովը, Անդրեյ Տիխոնովը և Ալեքսանդր Գրիգորյանը։ «Матч Премьер»-ը ներկայացնում են մեկնաբաններ Կոնստանտին Գենիչը, Դմիտրի Շնյակինը, Ռոման Տրուշեչկինը, Դմիտրի Դերունեցը և Թիմուր Ժուրավելը։