ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն պատժամիջոց է կիրառել «Պարտիզանի» նկատմամբ․ սերբական թիմը Կոնֆերենցիաների լիգայի մեկ հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Բացի այդ, սերբական ակումբը պայմանական պատիժ է ստացել մեկ հանդիպում առանց հանդիսականների՝ երկու տարի փորձնական փուլով։ Ակումբի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել դանիական «Նորդշելանդի» դեմ խաղում երկրպագուների խտրական պահվածքի պատճառով։
Կարգապահական կոմիտեի մեկ այլ որոշմամբ էլ «Աուստրիան» տուգանվել է 15 հազար եվրոյով «Լեգիայի» հետ խաղի արդյունքներով և պայմանականորեն փակել երկու հատված եվրոպական մրցաշարի հաջորդ տնային հանդիպման համար՝ երկրպագուների կողմից խաղադաշտ նետած առարկաների պատճառով։
Ակումբը տուգանվել է նաև 37 հազար եվրոյով երկրպագուների կողմից պիրոտեխնիկա օգտագործելու համար և 18 հազարով՝ անցումներն արգելափակելու համար։