«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին գլխավորել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Բիրմինգեմ Սիթին»:
Հիշեցնենք, որ Ռունին ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է միայն հոկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բիրմինգեմում» Ուեյնի աշխատավարձը երեք անգամ ավելի է լինելու, քան թիմի նախորդ մարզիչ Ջոն Յուստասինը: Անգլիացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 3,5 տարով։
«Բիրմինգեմ Սիթին» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 11 հանդիպումների արդյունքներով վաստակելով 18 միավոր։ Բիրմինգեմյան թիմը ներքին առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ արտագնա խաղում մրցելով «Միդլսբրոյի» հետ։
37-ամյա Ուեյն Ռունին մեծ ճանաչում ունի «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ելույթներով։ Անգլիացին մարզչական կարիերան սկսել է 2019 թվականին։