Ըստ Tuttosport-ի ՝ «Բարսելոնան» ցանկանում է փոխանակել իր թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին «Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստայի հետ:
Թուրինյան ակումբը չի ցանկանում բաժանվել Կոստայից, չնայած այն բանին, որ «Ծեր սինյորային» նախկինում հետաքրքրում էր Ռակիտիչը:
«Յուվեն» կարող է բաժանվել Կոստայից միայն այն դեպքում, եթե նրա համար կատալոնական ակումբը պահանջված գումարը վճարի։
Վերջերս Ռակիտիչը խոստովանել էր, որ կցանկանար խաղալ Ռոնալդուի հետ։