Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը պատասխանել է այն հարցին, թե ով է Շանհայի մրցաշարում հաղթելու գլխավոր ֆավորիտը։
«Դժվար է ասել, բայց Կարծում եմ, որ Կառլոսն այս պահին այնպիսի խաղացող է, ինչպիսին Նովակն ու Ռաֆան էին։ Ամեն անգամ, երբ նա խաղում է մրցաշարում, նա ամենամեծ ֆավորիտն է, և եթե Նովակն այնտեղ է, ուրեմն նա տիտղոսի երկու հիմնական հավակնորդներից մեկն է»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Ավելի վաղ Ալկարասը հայտնել էր, որ Շանհայում կայանալիք մրցաշարի ժամանակ կցանկանար խաղալ Մեդվեդեւի կամ իտալացի Յաննիկ Սինների հետ։
20-ամյա Ալկարասը երկու Մեծ սաղավարտի և ATP մենախաղի 12 տիտղոսների հաղթող է։