Իտալացի Յանիկ Սիները Պեկինում ընթացող ATP 500 մրցաշարի եզրափակչում հաղթել է Դանիլ Մեդվեդևին։
Հանդիպումը տևեց 2 ժամ և ավարտվեց աշխարհի 7-րդ ռակետի օգտին 7:6 (7:2), 7:6 (7:2) հաշվով։
Այս հաղթանակը Սիների համար առաջինն էր կարիերայում Մեդվեդևի նկատմամբ։ Իտալացին նվաճեց իր 9-րդ տիտղոսը ATP մրցաշարերում։
ATP 500. Պեկին (Չինաստան)․ Եզրափակիչ
Յանիկ Սիներ (Իտալիա) — Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7:6 (7:2), 7:6 (7:2)