Քևին-Պրինս Բոատենգը պատմել է, թե ինչպես է ստիպված եղել ստել, երբ նրան հարցրել են իր սիրելի ակումբի մասին։
«Ո՞ր թիմին եմ երկրպագում: Բեռլինի «Հերտային», քանի որ ես այդ քաղաքում եմ ծնվել, և, կներեք, «Բարսելոնայի» երկրպագուները հիմա ատելու են ինձ, բայց երկրպագում եմ նաև «Ռեալին»:
Չէի կարող դա ասել «Բարսելոնայում» մամուլի ասուլիսում։ Ինձ ասացին, որ երբեք չասեմ դա, քանի որ հակառակ դեպքում ինձ չէին կարողանա խաղադաշտ դուրս բերել (ծիծաղում է):
Ասուլիսում նրանք տվեցին առաջին հարցը, և ես ասացի. «Իմ սիրելի ակումբը «Բարսելոնան» է», — ասել է ֆուտբոլիստը Rio Ferdinand Presents FIVE YouTube-յան ալիքի եթերում։
Բոատենգը «Բարսելոնայում» հանդես է եկել 2019 թվականին։