«Բարսելոնայի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերհիշել է իր առաջին զրույցը Պեպ Գվարդիոլայի հետ, որը գլխավորում էր կատալոնական թիմը։
«Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ինձ ասաց. «Հիշիր, խաղացողներն այստեղ Ferrari չեն վարում», իսկ ես հայտնվեցի իմ անիծյալ Ferrari-ով»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sportface-ը:
Շվեդ հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը՝ «Ինտերից»: Իբրահիմովիչն իսպանական ակումբում անցկացրել է երկու տարի, որից հետո գնացել է «Միլան»։