Մոտ 2 ամիս առաջ շահագործման է հանձնվել ամբողջապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցված ֆուտբոլային հերթական ենթակառուցվածքը՝ Սևանի ֆուտբոլի դպրոցը: Այս տարվանից Սևանի մարզադաշտում Առաջին խմբի իր հանդիպումներն է անցկացնում «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը:
ՀՖՖ TV- ն այցելել է Սևան, ներկա եղել Առաջին Խմբի «Անդրանիկ»-«Միկա» հանդիպմանը, զրուցել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի և վարդենիսյան ակումբի սեփականատեր Վարդան Նազրյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: