Լևերկուզենի «Բայերը» երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի հետ մինչև 2028 թվականը:
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։
Ընդհանուր առմամբ, նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 103 հանդիպում, դարձել 13 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։