«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Մենք պատրաստվում ենք այնպես, ինչպես միշտ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր մրցակցի։
Մենք ցանկանում ենք լինել առաջին թիմը, որն արտագնա խաղում հաղթել է «Կոպենհագենին». նրանց արդյունքները տանը շատ բան են ասում նրանց խաղի որակի մասին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Կոպենհագեն»-«Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, մեկնարկը` 23:00-ին: