«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Կոպենհագենի» հետ հանդիպման մասին։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում։ Խաղը Դանիայում կկայանա վաղը՝ հոկտեմբերի 3-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր մրցակցի։ Սա աշխարհի ամենաբարդ ակումբային մրցաշարն է։
«Կոպենհագենը» Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում ոչ մի տնային խաղում չի պարտվել «Մանչեսթեր Սիթիի», Դորտմունդի և «Սևիլիայի» դեմ խաղերում։
Ստիմուլ կա։ Առաջինը [խմբում] ավարտելը կարևոր է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի թվիթերյան էջը։