«Ալ-Իթիհադը» հրաժարվել է մասնակցել Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղին քաղաքական պատճառներով։
Ակումբը, որի կազմում հանդես են գալիս Կարիմ Բենզեման, Ֆաբինյոն և Նգոլո Կանտեն, ԱՖԿ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում արտագնա խաղում պետք է հանդիպեր իրանական «Սպահանին»։
Սակայն հանդիպումը չեղարկվել է սաուդյան թիմի՝ խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելու պատճառով։ Ինչպես գրում է լրագրող Ահմեդ Ալ-Օմրանը, դա պայմանավորված է եղել նրանով, որ «Սեպահանա» մարզադաշտում կա Ղասեմ Սոլեյմանիի կիսանդրին՝ այն գտնվում է նստարանների միջև։
Ղասեմ Սոլեյմանին իրանցի ռազմական առաջնորդ է, գեներալ-լեյտենանտ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ուժերի հրամանատար: Նա ռազմական աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» խմբավորումներին, ինչպես նաև օգնել է Բաշար ալ-Ասադի կառավարությանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։
ԱՄՆ-ն Սոլեյմանիին ահաբեկիչ է ճանաչել 2011 թվականին՝ նրան մեղադրելով Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։