Մուսա Դեմբելեն բացատրել է, թե ինչու է տեղափոխվել Սաուդյան «Ալ-Իթթիֆաք»:
– Դուք դեռ երիտասարդ եք, 27 տարեկան եք: Հասկանու՞մ եք, որ ձեր որոշումը կարող է զարմանք առաջացնել:
– Մարդիկ իրավունք ունեն մտածելու և ասելու այն, ինչ ուզում են։ Միշտ քննադատում են՝ չիմանալով թեման։ Քննադատողները իրենք էլ կերազեին նման իրավիճակում հայտնվել։
– Ի՞նչ կասեք նրանց, ովքեր ասում են, որ ընտրել եք փողը:
– Ցանկացած բնագավառի մասնագետները միշտ ձգտում են ավելի շատ վաստակել: Ավելի շատ վաստակելն ու բարգավաճելը մարդու՝ որպես մասնագետի զարգացման մի մասն է:
Միշտ էլ կլինեն նրանք, ովքեր կսովորեցնեն կյանքը։ Նույնիսկ դուք՝ լրագրողներդ,փոխում եք աշխատանքը, օրինակ՝ Canal+-ից տեղափոխվելով beIN Sports՝ ավելի շատ գումար ստանալու համար:
Ֆուտբոլիստների հետ նույն պատմությունն է: Ինչքան վաստակեմ, այնքան ավելի շատ կտամ։ Իմ ծնողները ապրում են Մալիում, մի գյուղում, որտեղ ես նախատեսում եմ բարելավել և թարմացնել շատ բաներ՝ մարդկանց կյանքն ավելի հաճելի դարձնելու համար: