Էռնեստո Վալվերդեն խոսել է «Բարսելոնայի» փիլիսոփայության մասին։
— Ձեզ վաղուց չենք տեսել «Բարսելոնայում», թեև Ձեզ դուր է գալիս այս քաղաքը: Թե՞ դա փոխվեց այն բանից հետո, երբ գլխավորեցիք «Բարսան»:
– Ամենևին, ընտանիքս հիացած էր: Ես ոչ մի բանից չեմ բողոքում։ Մենք շահեցինք այն, ինչ շահեցինք, ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց… Ահա և վերջ։
Ինձ շատ է դուր գալիս Բարսելոնան, այո, ես ապրում էի Փարիզյան փողոցում, Լես Կորթսում, հետո Սարիայում… Բայց ես իսկապես վաղուց այնտեղ չեմ եղել: Ինձ դուր է գալիս Բարսելոնան։
— Դուք ունե՞ք Կրոյֆիզմի ԴՆԹ:
— Ոչ, ես չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում:
ԴՆԹ-ի մասին խոսելը մի փոքր տարօրինակ է: Եթե խաղացողը լավն է, ասում են. «Նա ունի «Բարսելոնայի ԴՆԹ»: Իսկ եթե խաղացողը վատն է, ուրեմն նա չունի այս ԴՆԹ-ն»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը, ով այժմ գլխավորում է «Աթլետիկը»: