«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Լամին Յամալի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
16-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի՝ ցանկացած այլ ակումբ կարող է կատալոնացիներից խաղացողին գնել 1 միլիարդ եվրոյով։
Լամին Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նա իր նորամուտը «կապտանռնագույնների» հիմնական կազմում նշել է 2023 թվականի ապրիլի 29-ին՝ «Բետիսի» հետ խաղում (4:0):