«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր անհամեստության մասին։ Պորտուգալացին խոսել է նաև այն տեխնիկաների մասին, որոնք օգնել են իրեն հաջողության հասնել որպես եվրոպական թոփ-ակումբների մարզիչ:
«Ինձ միշտ մեղադրում են անհամեստ լինելու մեջ։ Սրա հետ պետք է համաձայնվեմ։ Ես շատ սխրանքներ եմ գործել, բայց «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելը նույնիսկ սուպեր սխրանք է։ Այդ հաջողությունն ինձ համար բացեց աշխարհի բոլոր դռները։
Գաղտնիք չկա. դուք պետք է լինեք ինքներդ ձեզ պես, կարեկից լինեք ձեր գործընկերների նկատմամբ: Լինել կարեկցող նշանակում է լինել առաջին հերթին պահանջկոտ, բաց և ազնիվ:
Երբ խաղացողն աշխատում է ինձ հետ, նա հասկանում է, որ ես ազնիվ եմ։ Սա հիանալի է դարձնում հարաբերությունները, և դու ստանում ես լավագույնը յուրաքանչյուր խաղացողից: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։