Անդրեա Պիռլոն կարող է հեռացվել «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Թիմը Սերիա Բ-ի նախորդ տուրում հերթական տնային պարտությունը կրեց և այժմ նախավերջին տեղում է։
Օգոստոսի 19-ին կայացած առաջին խաղում «Սամպդորիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել էր «Տերնանային»։ Դրանից հետո թիմը 2 ոչ-ոքի է գրանցել և 5 պարտություն կրել։
«Սամպդորիան» մրցաշրջանը սկսել է -2 միավորով՝ ակումբի նախկին սեփականատեր Մասիմո Ֆերերոյի ֆինանսական խախտումների պատճառով։
Ակումբը Պիրլոյին ժամանակ կտա, առնվազն մինչև «Ասկոլիի» դեմ հաջորդ խաղը, որպեսզի որոշումներ կայացնի միջազգային դադարի ժամանակ։