«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է Ա Սերիայի 7-րդ տուրում «Ֆրոզինոնեի» նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին։
«Գիտեինք, որ միայն մեկ արդյունք կգոհացներ մեզ։ Ես լավ եմ հարմարվել թիմին, ես ավելի ու ավելի լավ եմ զգում ինձ, ֆիզիկական վիճակս էլ ավելի լավ է, ես ինձ շատ լավ եմ զգում, կարծում եմ, որ կարող ենք հաջողության հասնել։ Մենք շատ խաղացողներ ունենք և կփորձենք լավ արդյունք գրանցել։
Մենք կատարելագործվելու շատ տեղ ունենք ոչ միայն պաշտպանությունում, այլ նաև հարձակման գծում։ Մենք ունենք երիտասարդներ, ովքեր կարող են օգնել մեզ։ Ունենք նաև փորձառու խաղացողներ»:
Իհարկե, այո, մենք արժանի ենք Չեմպիոնների լիգայում խաղալուն։ Մենք թիմ ենք, որը կարող է պայքարել լավագույնների թվում լինելու համար, պայքարել մեծ թիմերի հետ»,- Պարեդեսի խոսքն է մեջբերել DAZN-ը: