Հարձակվող Պաուլո Դիբալան չի մասնակցի «Սերվետի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղին։ Այս մասին խոսել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Դիբալան հինգշաբթի չի խաղա, նա այսօր հասել է իր սահմանագծին: Եթե նա ինձ ասեր, որ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, ես նրան չէի օգտագործի, բայց նա ինձ այլ կերպ ասաց: Եթե մենք այսօր չհաղթեինք, Կոլիզեյը կպայթեր, ուստի ես պետք է ռիսկի դիմեի, բայց հինգշաբթի որոշեցի, որ նա չի խաղա»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ռոմա»-«Սերվետ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: