«Բարսելոնայի» նախկին հարձակվող, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Սամուել Էտո’Օ-ն պաշտոնանկության շեմին է: Երկրի ֆուտբոլային լիգան բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հեռացնել նախկին հարձակվողին զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Էտո’Օ-ն մեղադրվում է կոռուպցիայի և պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։ Նշված նամակում ամփոփված են նախկին հարձակվողի կատարած գործողությունները, որոնք պետք է հանգեցնեն նրա պաշտոնանկությանը։
Էտո’Օ-ի հեռացման մյուս պատճառն էլ ֆինանսական միջոցների գողության հետաքննությունն է: Էտո’Օ-ն նախատեսում է իր պաշտոնում մնալ ևս երկու տարի՝ մինչև իր լիազորությունների ավարտը։