Մադրիդի «Ատլետիկոն» սկսել է նոր դարպասապահ փնտրել, ով թիմում կարող է փոխարինել սլովենացի Յան Օբլակին։
Todofichajes-ի տեղեկություններով՝ «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետը հայտնվել է իսպանական թոփ-ակումբի հետաքրքրությունների ոլորտում։
Իտալացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մերետը վեց հանդիպում է անցկացրել թիմի կազմում։