Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նոր պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ՝ բարելավված պայմաններով։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրը նշում է, որ ընթացիկ համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, որի ժամկետը լրանում է միայն 2027 թվականին, ընթացքի մեջ են։
Ակումբի և խաղացողի ներկայացուցիչների միջև առաջին շփումները եղել են ապրիլին, և այժմ կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Սպասվում է, որ Կամավինգան շատ շուտով նոր պայմանագիր կստորագրի։
Էդուարդոն «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին «Ռենից»: Ֆուտբոլիստի համար մադրիդյան թիմը վճարել է 40 միլիոն եվրո: 2022/2023 մրցաշրջանում ֆրանսիացին Կառլո Անչելոտիի թիմի կազմում Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալը» 78 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը 7 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և արդյունավետ չի գործել։