«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Ա Սերիայի 6-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:1): Ֆրանսիացի մասնագետն անդրադարձել է նաև նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ հարաբերություններին.
«Մենք լավ խաղացինք, ես ուրախ եմ իմ տղաների համար: Թիմն ուներ բազմաթիվ հնարավորություններ և լավ իրացրեց դրանք։ Խվիչան շատ լավն էր և գոլ խփեց երկու գոլային պահերից հետո: Բացասականն այն է, որ ավելորդ գոլ բաց թողեցինք։
Օսիմհենի հետ կապված իրավիճա՞կը. Ես գովեցի նրան լավ խաղի համար։ «Նապոլիի» մարզիչ նշանակվելուց ի վեր ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վիկտորի հետ։ Ես երջանիկ եմ, քանի որ նա գրավեց «Ուդինեզեի» դարպասը, իսկ կենտրոնական հարձակվողը միշտ ցանկանում է գոլ խփել: Վերջին հանդիպումներում նրա բախտը չբերեց խփած գոլերի առումով, բայց նա հանգիստ էր ու կենտրոնացած էր խաղի վրա»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Օսիմհենի և «Նապոլիի» միջև կոնֆլիկտի մասին այն բանից հետո, երբ նեապոլիտանական ակումբի սոցիալական ցանցերում հարձակվողի վերաբերյալ հումորային տեսանյութ հայտնվեց: Հարձակվողի գործակալն ասել է, որ իրենք կարող են դատարան դիմել. պատճառը նիգերիացու մասնակցությամբ ակումբի՝ TikTok-ում հրապարակված հումորային տեսանյութն է:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը 7 հանդիպում է անցկացրել «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։