«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել 27-ամյա եզրային պաշտպան Վահագն Այվազյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտուի» կազմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում կայացրեց.
«Այնպիսի տպավորություն է, որ չէի էլ հեռացել «Ուրարտուից», որովհետև երկար ժամանակ չէ, ինչ այստեղ չեմ: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ հարազատ ակումբ: Մեծ փոփոխություններ չկան, բոլորին շատ լավ գիտեմ այստեղ, իրենք էլ ինձ գիտեն, հոյակապ ընդունել են, միայն հաղթանակների ենք սպասում: Հիմա պետք է ամեն ինչ անենք՝ Հայաստանի գավաթը նվաճելու համար»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։
«Ուրարտուում» Այվազյանը հանդես է գալու 88 համարի ներքո:
