Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ֆլումինենսեն» ոչ-ոքի խաղաց «Ինտերնասիոնալի» հետ։
Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում և ավարտվել 2-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Գերման Կանոն։ Մինչ ընդմիջում հաշիվը հավասարեցրել է Ուգո Մագլիոն։ Ընդմիջումից հետո Ալան Պատրիկը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, սակայն տանտերերին հաջողվեց նորից հավասարեցնել հաշիվը Կանոյի՝ դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ:
Պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։
Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն «Բոկա Խունիորսն» ու «Պալմեյրասը»՝ սեպտեմբերի 29-ին։